30/07/2024 11:00
Հայաստանի նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ
Հայաստանի Հանրապետության նոր Պետական ատլասի տեխնիկական առաջադրանքի կազմման և մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի, որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Աշխատանքային խմբի համակագրողը կլինի ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալը:
Նա եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին:
Խմբի կազմում կլինեն նաև ԱԱԾ աշխատողներ, ներկայացուցիչ ՊՆ-ից, այլ նախարարություններից ու պետական կառույցներից:
Կազմում է նաև ԵՊՀ ռեկտորը: