30/07/2024 14:16
Եվրախորհրդարանն ընդունում և ողջունում է ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու Հայաստանի ցանկությունը. ԵԽ նախագահը նամակ է հղել Ալեն Սիմոնյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին եւ ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը:
«Հարգելի՛ պարոն Սիմոնյան,
Շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը:
Եվրախորհրդարանն ընդունում եւ ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վճռականորեն ընդգծել է Եվրոպական միության հետ հարաբերություններն ընդլայնելու եւ դրանց առաջնահերթություն տալու իր ցանկությունը: ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնեցված նոր օրակարգը, ինչպես նաեւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը մեր ընդլայնված հարաբերությունների վառ ապացույցն են:
Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն կունենա վերսկսել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ` վերջինիս առաջիկա հիմնադիր ժողովից հետո, երբ նորընտիր պատգամավորները կստանձնեն իրենց պաշտոնները: Վստահ եմ, որ սա առանցքային հարթակ կապահովի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Ռոբերտա Մեցոլան: