30/07/2024 11:18
Արմավիրում 24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը մահացել է
Երեկ՝ հուլիսի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Նարեկ Ն․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երասխահուն գյուղի 1-ին փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 70-ամյա Ջանիբեկ Գ․-ին, հաղորդում է shamshyan.com-ը:
Վիրավորին քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն կարճ ժամանակ անց տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է։ Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։