30/07/2024 16:25
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումը կառուցողական է որակել
Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կառուցողական է որակել այսօր Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ կայացած հանդիպումը:
«Հանդիպումների հինգերորդ փուլն անցկացրել ենք Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանում՝ առավոտյան հայկական կողմից, իսկ կեսօրին՝ թուրքական կողմից։
Մենք կառուցողական փոխըմբռնմամբ քննարկել ենք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ում գրել է Քըլըչը:
Beşinci tur görüşmemizi de Türkiye ve Ermenistan sınır bölgesinde sabah Ermenistan öğleden sonra Türkiye tarafında olacak şekilde gerçekleştirdik. Normalleşme sürecinin tüm veçhelerini ve daha da ilerletilmesi imkanlarını yapıcı bir anlayışla ele aldık. https://t.co/WMPGEPSo3R pic.twitter.com/HiWiJTMcQk
— Serdar KILIÇ (@serdarkilic9) July 30, 2024