31/07/2024 21:16
Գուտերեշը Բեյրութի հրթիռակոծումն ու Հանիյեի սպանությունը էսկալացիա է որակել
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունը, ինչպես նաև Իսրայելի կողմից Բեյրութը հրթիռակոծելը հանդիսանում են «իրավիճակի վտանգավոր սրացում» Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։
Գուտերեշի դիրքորոշումը փոխանցել է ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը կարծիք է հայտնել, որ Բեյրութի և Իրանի ուղղությամբ գրոհները վտանգավոր էսկալացիա են հանդիսանում՝ այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը, բոլոր պատանդներին ազատ արձակելուն, Գազայի հատվածին հումանիտար օգնություն ցուցաբերելուն»,- մասնավորապես, ասել է Դյուժարիկը։