31/07/2024 20:45
Ամերիկյան զինվորականները պետք է դուրս գան Ուկրաինայից, զենքի մատակարարումները՝ դադարեցվեն․ Պենտագոնի նախկին խորհրդական
Ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել, եթե ամերիկյան զինվորականները դուրս բերվեն այդ երկրից և դադարեցվեն զենքի մատակարարումները Ուկրաինայի զինված ուժերին, ասել է Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը՝ լրագրող Նատալի Բրունելին տված հարցազրույցում։
«Պատերազմը դադարեցնելու համար առաջին բանը, որ պետք է անել, Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը դադարեցնելն է, երկրորդը՝ անհապաղ ամերիկյան ռազմական կոնտինգենտը դուրս բերելն Ուկրաինայի տարածքից։ Մենք պետք է նաև հստակ ասենք Ռուսաստանին, որ ցանկանում ենք վերջ տալ հակամարտությանը»,- ասել է նա։
Պենտագոնի նախկին խորհրդականը հավելել է, որ հանուն խաղաղության հաստատման և Եվրոպայում իրավիճակի լիցքաթափման՝ Միացյալ Նահանգները պետք է սկսի նաև իր ռազմական ներկայությունն աստիճանաբար պակասեցնել նաև ԵՄ տարածքում։