31/07/2024 10:59
Պետք է հնարավորություն ստեղծենք ՀՀ-ի համար՝ խիզախ քայլ անելու․ Փաշինյանի գլխավորությամբ Ռուսաստանից անջատում. Ջեյմս Օ'Բրայեն
Հայաստանն այն թեման է, որին ԱՄՆ-ն շատ ժամանակ է տրամադրում. սենատական լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպայի ու եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը։
«Պետքարտուղար Բլինքենի ու նախագահ Ֆոն դեր Լեյենի հետ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանին և հաստատել ՌԴ-ից ՀՀ-ի կախումը նվազեցնելու նոր հարթակ: Հայաստանը գրեթե ամբողջովին՝ տնտեսապես և էներգետիկայի առումով կախված է ՌԴ-ից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա՝ հնարավորություն ստեղծենք խիզախ քայլ անել Փաշինյանի գլխավորությամբ, որն է Ռուսաստանից անջատումը»,- ասել է պետքարտուղարի օգնականը: