Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է. Ֆիլիպ-Րաֆֆի  Քալֆայան

31/07/2024 11:05

Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է. Ֆիլիպ-Րաֆֆի Քալֆայան


Բաքվում պահվող հայ բանտարկյալների վերադարձն ազգային արժանապատվության հարց է, News.am-ին տված հարցազրույցում ասել է միջազգային իրավունքի փորձագետ, Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի դոցենտ, կառավարությունների իրավական խորհրդատու Ֆիլիպ- Րաֆֆի  Քալֆայանը:

-Ադրբեջանը շարունակում է 23 հայերի ապօրինի պահել Բաքվի բանտերում: Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի կողմից  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ողղված դիմումից տեղեկացանք, որ  նրա  նկատմամբ խոշտանգումներ են եղել: Վստահաբար,  խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի են ենթարկվում մյուս հայ բանտարկյալները:  Ըստ Ձեզ՝  այս պարագայում ի՞նչ պետք է անի պետությունը իր քաղաքացիներին պաշտպանելու համար, ի՞նչ  անելիք  ունեն իրավապաշտպան կազմակերպություններն ու ՀԿ-ները,  և ի՞նչ պետք է անի Սփյուռքը:

-Ես երեք նկատառում ունեմ Ձեր հարցերի առնչությամբ։ Նախ, կասկած չկա, որ ազգությամբ հայ գերիները նախկինում ենթարկվել են խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, այդ թվում՝ ռազմագերիները։ Այդ դեպքերից մի քանիսը փաստաթղթավորված են և զեկուցվել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ 2024 թվականի ապրիլի վերջին նստաշրջանի ժամանակ: Կոմիտեն, պարբերական դիտարկումների շրջանակում, դիտարկում էր իրավիճակն Ադրբեջանում։

Այն եզրահանգել էր հետևյալը․ «Հանձնաժողովն անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում  էթնիկ և ազգային պատկանելությամբ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական ​​սպանությունների, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, ինչպես նաև այդ մեղադրանքների հետաքննության և դատական հետապնդման բացակայության պատճառով»: Այն նաև մտահոգություն էր հայտնել ահաբեկչության և հարակից հանցագործությունների համար 23 հայերի շարունակական կալանքի կապակցությամբ: 

Կոմիտեն Ադրբեջանին կոչ էր արել ամենաբարձր մակարդակով հայտարարել, որ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների վերաբերյալ օրենսդրության ցանկացած խախտում անընդունելի է, ինչպես նաև կոչ էր արել անկախ, անաչառ, թափանցիկ ու արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լրջագույն խախտումների կասկածանքների վերաբերյալ, և հորդորել էր մասնակից պետությանը պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրակացություններն ավելի ուժեղ իրավական ուժ ունեն, քան ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերով կիրառվող ցանկացած ընթացակարգ (Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողը դրանցից մեկն է): Ադրբեջանը պարտավոր է պատասխանել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին, քանի որ  հանդիսանում է «Խոշտանգումները և դաժան վերաբերմունքն արգելող» կոնվենցիայի կողմ:

Այդուհանդերձ բոլոր խողովակները՝ լինեն դրանք պայմանագրով նախատեսված մարմիններ, թե հատուկ ընթացակարգեր, ՀԿ-ները պետք է օգտագործեն տարածաշրջանային (եվրոպական) և միջազգային ֆորումներում: Միջազգային իրավունքի խախտման յուրաքանչյուր արձանագրություն շատ կարևոր տարր է Ադրբեջանի դեմ ընթացիկ և ապագա դատական ​​գործընթացների, ինչպես նաև ամբողջ աշխարհում  կառավարությունների, օրենսդիր մարմինների և միջկառավարական հաստատությունների իրազեկման համար: Այստեղ է, որ Սփյուռքը և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ​​ապարատը պետք է գործեն համատեղ ու համաձայնեցված կերպով։

Երկրորդ, ինչ վերաբերում է ձերբակալված և բանտարկված ութ նախկին պաշտոնյաներին, շատ մանրամասներ հայտնի չեն։ Ռուբեն Վարդանյանի փաստաբանների  դիմումի մեջ, որն ուղղված էր ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ հարցերով հատուկ զեկուցողին, նշվում էր Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ կապված կալանքի պայմանների հետ, և պատժիչ միջոցների մասին, որոնք կիրառվել են՝ ի պատասխան Վարդանյանի հացադուլ հայտարարելուն։

Դաժան վերաբերմունքը բավականին տարածված պրակտիկա է ավտորիտար երկրներում։ Սակայն, այստեղ հատկապես տագնապալին այն է, որ Ադրբեջանը վարում է հայատյացության պաշտոնական քաղաքականություն, որն առավելապես ցցուն է արցախահայերի նկատմամբ, որոնք ներկայացվում են որպես վատագույն չարիքներ։

Դաժան վերաբերմունքի այդ բոլոր ձևերը, ըստ Կոնվենցիայի,  հավասարեցված են խոշտանգումների հետ:  Ըստ էության, այդ անձանց կամայական ձերբակալությունն ու կալանավորումը և նրանց դեմ ներկայացված՝ ահաբեկչության հետ կապված շինծու մեղադրանքները, հայերի նկատմամբ ատելությունն արդեն իսկ դաժան վերաբերմունքի միջավայր են ստեղծում։ Իմանալով, որ այդ մեղադրանքներն Ադրբեջանում շատ խստորեն պատժվում են և հաշվի առնելով այդ երկրում արդար դատավարության  կառուցվածքային բացակայությունը, կարող ենք ասել, որ բանտարկյալներն իսկապես ենթարկվում են հոգեկան դաժան վերաբերմունքի, քանի որ նրանք չեն կարող արդարադատության հետ հույսեր կապել․ նրանց մնում է  պարզապես հույսը դնել միջազգային հանրության կողմից քաղաքական ճնշումների վրա: Ես վստահ չեմ, որ «միջազգային հանրություն» կոչվածն այս պահին գոյություն ունի, հատկապես երբ դա վերաբերում է միջազգային իրավունքի խախտումներին։

Հայաստանի Հանրապետությունը շատ տեղեկություններ չի հաղորդում բանտարկյալների մասին։ Փոխարենը գործող իշխանություններն  անգամ  ոչ պատշաճ ու անընդունելի խոսքեր են ասում արցախցիների ու նրանց ղեկավարների հասցեին։ Մնում է միայն հուսալ, որ 23  հայտնի բանտարկյալների ճակատագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների մաս է կազմում։ Եթե այդպես չէ, ուրեմն դա հանցագործություն կլինի։

Երրորդ,  Ձեր հարցադրման մեջ  ասվում է, որ բանտարկյալներն ունեն ՀՀ քաղաքացու կարգավիճակ, բայց հաշվի առնելով այդ հարցի շուրջ հանրային քննարկումները, որոնք բացահայտեցին քաղաքացիության և անձնագրի միջև առկա նրբությունները, ինչպես նաև ներկայիս կառավարության քաղաքականությունը, որը փորձում է կառուցել մի պետություն, որտեղ ազգություն չկա,  հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի կառավարությունն այդ բանտարկյալներին համարում է ՀՀ քաղաքացիներ, որոնց պարտավոր է պաշտպանելու։

Ես ի սկզբանե հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ոչ մի խաղաղ պայմանագիր կամ համաձայնագիր չպետք է երբեէ կնքվի՝ մինչև մեր բանտարկյալները չվերադառնան: Սա ազգային արժանապատվության հարց է և վստահության ամրապնդում՝ քաղաքացիների և կառավարության միջև: Սա նաև ընդունված պրակտիկա է պետությունների մեծ մասում: Դուք երբեք չեք տեսնի, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Իսրայելը և մյուս երկրները խաղաղության համաձայնագիր կնքեն թշնամական կողմի հետ այն պարագայում, երբ իրենց քաղաքացիները պատանդառված են:

Հետևաբար, Ձեր հարցին իմ պատասխանը զուտ քաղաքական է. Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, չպետք է երբևէ թույլ տար,  որ այս իրավիճակը տեղի ունենար՝ ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբերի վերջերին տեղի ունեցած նախկին պաշտոնյաների ձերբակալությունը: Դեռևս հանելուկ է մնում, թե ինչպես  պատահեց, որ Արցախի նախկին շատ պաշտոնյաներ կարողացան հատել սահմանը, մինչդեռ որոշները՝  ձերբակալվեցին։

Սրանից կարելի է հետևություն անել է, որ  պատշաճ կերպով չեն բանակցվել կապիտուլյացիայի պայմանները։ Հայաստանը համաձայնել է Արցախը հանձնել Ադրբեջանին՝ առանց ԲՈԼՈՐ արցախցիների ազատ տեղափոխությունն ապահովելու։ Ցանկացած պետություն, որը կարևորում է ազգային արժանապատվությունը, պետք է պաշտպանի իր քաղաքացիներին, և գերիների ու պատանդների վերադարձը սահմանի որպես դիվանագիտական ​​առաջնահերթություն։

-Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը  վերջերս հայտարարեց, որ  Հայաստանին հրավեր է ուղարկվել՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ին: Նրանք նաև ամենուր հայտարարում են, թե իբր COP29-ը պետք է դառնա «Խաղաղության COP», բայց շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները ու ապօրինի կերպով պահել  հայերին: Արդյոք սա լավ  առիթ չէ՞, որպեսզի Հայաստանը, որպես Ադրբեջանի իրական  խաղաղ մտադրության երաշխիք, պահանջի հետ վերադարձնել հայ պատանդներին ու գերիներին:

-Ձեր հարցի մեջ չի նշվում այն ​​փաստը, որ Հայաստանն արդեն ստացել է փոխհատուցում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը (COP29) հյուրընկալելու Ադրբեջանի հայտին աջակցելու համար ։ Այս աջակցության շնորհիվ ազատ են արձակվել 32 հայ զինծառայողներ։ Ադրբեջանը համատեղ հայտարարության մեջ պնդում է, որ սա ժեստ է, որն «առաջնորդվել է մարդասիրական արժեքներով և բարի կամքի դրսևորմամբ»։ Հետեւաբար, Հայաստանն այլեւս չի կարող այդ խաղաքարտն օգտագործել։ Սա արդեն  այլ պետությունների անելիքն է՝ բոյկոտելու COP29-ը Ադրբեջանում, եթե բանտարկյալներն ու պատանդները մինչև համաժողովի բացումն ազատ չարձակվեն: Այդ բանտարկյալների կամայական ձերբակալությունների ու կալանավորման, Ադրբեջանի կողմից նրանց խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին արդեն իսկ կան բավարար փաստական ​​և իրավական արձանագրություններ, որպեսզի արդարացվի այդ դիրքորոշումը։ Բացի այդ, համընդհանուր հայտնի իրողություն է, որ Ադրբեջանում չկա օրենքի գերակայություն, չկա անկախ դատական ​​համակարգ և չկան անկախ իրավաբաններ:

-Վերջերս Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն կոչ արեց միանալ արշավին, որն ուղղված է նրան, որ  COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլև մարդու իրավունքների պաշտպանության  և  գերիների ազատ արձակման հարցերը:  Ինչպե՞ս եք գնահատում նման նախաձեռնությունը:  

-Օկամպոյի հայտարարությունը համապատասխանում է իմ վերոնշյալ պատասխանին: Ես ողջունում եմ այդ կոչը, բայց ամոթալի եմ համարում այն, որ պարոն Օկամպոն պետք է հրապարակեր այդ բաց նամակը, որ ստիպեր հայերին թե Հայաստանում, թե սփյուռքում տեղից շարժվել:

Նրա կոչը նշանակում է. «Հայեր, եթե դուք քայլեր չեք ձեռնարկում Բաքվի բանտերից հայ պատանդների և քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման ուղղղությամբ՝ COP29-ի գագաթնաժողովին ընդառաջ, ապա մյուսները չեն կարող օգնել»։ (Այս հայտարարությունը միանգամայն  ճիշտ է բանտարկյալների հարցի, ինչպես նաև Հայաստանի պետական այլ գործերի վարման տեսանկյունից):

Ինչպես նշվեց վերևում, Հայաստանի Հանրապետությունը, ցավոք, այլևս չի կարող այդ խաղաքարտը խաղարկել, քանի որ համատեղ հայտարարությամբ աջակցել է Ադրբեջանի հայտին՝ առանց նախապայմանների։ Մնացած հայ ռազմագերիների կամ քաղբանտարկյալների ազատ արձակման մասին ոչինչ չի նշվում։

Իմ կարծիքն այն է, որ մնացած բանտարկյալները, հատկապես Արցախի նախկին ղեկավարները, պատանդ են մնալու Ադրբեջանում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանն իր Սահմանադրությունից չի հանել Արցախի գոյությունը։ Պատանդ վերցնելն անարդար է միջազգային իրավունքի տեսանկյունից, բայց սա հաղթող կողմից պարտադրվում է պարտված կողմին, որն անձնավորված է  Հայաստանի վարչապետի կերպարով։  Ադրբեջանի նպատակն է վերջնականապես նվաստացնել հայերին և չեղարկել անկախ Արցախի մասին բոլոր երազանքները. Արցախի նախկին ղեկավարներին ադրբեջանական բանտերում պատանդ պահելն ու դատապարտելը նպատակ ունի ոչնչացնելու դիմադրության ցանկացած գաղափար։

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/12/2024 22:03 Ինչի՞ հետևանք կարող է լինել քաշի կտրուկ կորուստը 21/12/2024 21:46 Վանուատուում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 21/12/2024 21:34 «Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային 21/12/2024 21:22 Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան, Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել 21/12/2024 21:00 Սիրիայի նոր իշխանությունները արտաքին գործերի նախարար են նշանակել 21/12/2024 20:39 Գերմանիայում սուգ է հայտարարվել 21/12/2024 20:19 Որո՞նք են կլաստերային գլխացավերն ու ի՞նչ նմանություն ունեն միգրենի հետ 21/12/2024 19:59 Ադելյա Պետրոսյանը՝ Ռուսաստանի գեղասահքի առաջնության կրկնակի չեմպիոն 21/12/2024 19:38 Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան 21/12/2024 19:16 ՔՊ-ականներից ովքե՞ր են եկել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 21/12/2024 18:53 Ավտոպատահար՝ Վարդաձոր գյուղի մոտ 21/12/2024 18:32 ԱՄՆ-ն դարձել է համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքը․ Չինաստան 21/12/2024 18:07 Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը 21/12/2024 17:48 Փաշինյանը չունի ոչ մի իրավունք՝ Հայաստանի կամ, առավել ևս, Արցախի անունից ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնություն տալ․ Արցախի պատկան մարմինները պարտավոր են հստակ դիրքորոշում հայտնել 21/12/2024 17:22 «Իմ հոգին ունի զույգ հենարաններ՝ Աստված և Հայրենիք»․ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 21/12/2024 17:00 «Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք»․ Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը 21/12/2024 16:36 13-14 տարեկան անչափահասների միջև ծեծկռտուք ու դանակահարություն՝ դպրոցի հետնամասում 21/12/2024 16:23 Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում այսօր տեղի ունեցած խոշոր վթարից 21/12/2024 16:11 Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Նիկոլ Փաշինյան, կարևորը, ինչպես նշել ես, ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելն է․ Սարգսյան 21/12/2024 15:57 Դոլարի առքի միջին գինը 391.52 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 21/12/2024 15:34 Տեղաշարժը սահմանափակ է. ինչպե՞ս են ապրում հայերն օկուպացված Ստեփանակերտում 21/12/2024 15:21 Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. «Mazda 6»-ը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին 21/12/2024 15:08 Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Մագդեբուրգում ողբերգության կապակցությամբ 21/12/2024 14:45 Երևանում հնարավոր է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 21/12/2024 14:14 Սուրճի վաճառակետերում կեղծ թղթադրամներ իրացրած երիտասարդը հայտնաբերվել է 21/12/2024 13:40 Գևորգ Պապոյանը քննադատել է Գյումրիում զբոսաշրջային ծրագրի իրականացման աշխատանքները՝ պահանջելով լուծել առաջացած խնդիրները 21/12/2024 13:20 «Տարվա էտալոն» մրցանակը ստացել է Ռոզա Ծառուկյանը (Տեսանյութ) 21/12/2024 13:08 Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին 21/12/2024 13:03 Խոշոր ավտովթար՝ Նոր Երզնկա գյուղի կամարի մոտ. բախվել են «Jeep»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներ 21/12/2024 12:40 Այս իշխանությանը հեռացնելու պահանջը դարձել է հրամայական, մեր խոստումն իրականացնելու ենք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 21/12/2024 12:23 Անահիտ Մանասյանը հանդիպել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելով համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 21/12/2024 11:54 Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11–ն աշխատանքի է վերադարձել 21/12/2024 11:25 Ձեր նախագահության օրոք Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին 21/12/2024 10:57 Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Տիգրան Աբրահամյան 21/12/2024 10:28 Սպասվում է առանց տեղումների եղանակ 21/12/2024 09:59 Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել. Փաշինյան 21/12/2024 09:49 Վաղվանից սկսած մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով 21/12/2024 09:32 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 21/12/2024 09:31 «Ժողովուրդ». Չլիներ թավշյա իշխանափոխությունը` Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանը թերևս առ այսօր աշխատեր որպես բուքմեյքերական կետի մասնագետ 21/12/2024 09:30 «Հրապարակ». Թիմում կարծում են, որ Ղահրամանյանը «բոչկա է գլորում» Նարեկ Բաբայանի վրա 21/12/2024 09:27 «Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել 21/12/2024 09:26 «Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը 21/12/2024 09:24 «Ժողովուրդ». «Պադավատապետության» ծառայողական մեքենաների կրճատումից հետո Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար 21/12/2024 09:23 «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքերը 21/12/2024 09:20 Երկրաշարժ՝ Քարվաճառից 30 կմ հարավ․ զգացվել է նաև ՀՀ որոշ մարզերում 21/12/2024 09:19 «Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին 21/12/2024 09:15 «Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի 21/12/2024 09:11 «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը 21/12/2024 09:09 «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն 20/12/2024 21:58 Փաշինյանական իշխանության հավաստիացումները, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ըմբռնում կա, խաղաղության հաստատման կամ սպառնալիքների չեզոքացման երաշխիք չեն․ Աբրահամյան 20/12/2024 21:35 Մարտունի-Գավառ ճանապարհին բախվել են մարդատարն ու բեռնատարը, հրդեհ է բռնկվել 20/12/2024 21:10 Ընտանիքի 7 անդամները թունավորվել են շմոլ գազից 20/12/2024 20:51 9 կիլոգրամ թմրանյութ՝ Շենգավիթում 20/12/2024 20:36 Ինչպես հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում 20/12/2024 20:18 Իրանում հայտարարել են, որ իրենց խնդիրը Սիրիայում կատարված են համարում 20/12/2024 20:00 «Պատասխանատու լրատվամիջոցին դասեր է տալիս մեկը, ում ընտանեկան կայքը չի փայլում մեդիագրագիտությամբ»․ Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխանության ու նրա հետ աֆիլացված անձանց վարքագիծը 20/12/2024 19:47 Ռուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ 10 բնակավայր է վերցրել իր վերահսկողության տակ 20/12/2024 19:33 Ո՞վ է թույլ տվել կառավարության շենքում Աննա Հակոբյանի՝ «մոդելային» նկարահանումները, որքա՞ն գումար է ծախսվել, Փաշինյանի կինն աշխատասենյակ ունի՞ շենքում․ կառավարությանը ևս 30 օր է պետք՝ պարզելու համար 20/12/2024 19:17 Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում 20/12/2024 19:03 7 տոկոսանոց տնտեսական աճի խոստումը չի իրականանալու, հարկային բեռը ավելանալու է մոտ 6 անգամ, կենսաթոշակների, նպաստների և աշխատավարձի աճ չի լինելու․ Թադևոս Ավետիսյան 20/12/2024 18:44 Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ երդվել են 20/12/2024 18:30 Գողացել են փողոցում տեղադրված էլեկտրական սրճեփ սարքը 20/12/2024 18:16 Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է (Տեսանյութ) 20/12/2024 18:00 «100 դրամանոց մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է, անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման»․ Քաղաքապետարան 20/12/2024 17:46 Փաշինյանը Ջրային կոմիտեի նախագահի ԺՊ-ին աշխատանքից ազատեց 20/12/2024 17:35 Երևանում երկու երիտասարդ իրենց իսկ պատրաստած թղթադրամներով փոխանցումներ են կատարել տարբեր բանկային հաշիվների՝ տերմինալների միջոցով 20/12/2024 17:21 Գագիկ Մարկոսյանին նշանակեցին Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական 20/12/2024 17:08 Լեհաստանը բողոքի նոտա է հղել Հունգարիային՝ ոչ բարեկամական քայլի համար և իր դեսպանին հետ է կանչել Բուդապեշտից 20/12/2024 16:55 Արցախի հարցը պետք է բերել օրակարգ․ Վարդան Օսկանյան 20/12/2024 16:19 «Հրդեհի ծագման պատճառը իմ մեքով էր»․ ընթանում է 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի գործով դատական նիստը 20/12/2024 16:02 Նոյեմբերյանի խանութներից մեկում երիտասարդը վճարել է 10 000 կեղծ թղթադրամով, ստացել է մանրը և հեռացել 20/12/2024 15:39 Հատուկ հյուր՝ Թաթուլ Ավոյան, խաշի հյուրասիրություն, տաքացվող լողավազան. ամանորյա ի՞նչ փաթեթներ են առաջարկում հայաստանյան ռեստորաններն ու հյուրանոցները 20/12/2024 15:14 Խեղճ քաղաքացիներ, ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք հեղափոխությունից 6 տարի հետո. Արտակ Զաքարյան 20/12/2024 14:38 «Կնպաստի սթրեսի նվազեցմանը». Հայաստանում նախատեսվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը 20/12/2024 14:31 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ 20/12/2024 14:18 Ֆինանսական կրթության թեմաներն ընդգրկված են դպրոցական դասագրքերում 20/12/2024 14:00 ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է Վաշինգտոնի համար հայ-ադրբեջանական կարգավորման կարևորությունը 20/12/2024 13:48 Երևան-Սևան ավտոճանապարհին կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն 20/12/2024 13:32 Մորս կորցրինք, վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովիկ Աղազարյանի որդին հայտնել է մոր մահվան պատճառը 20/12/2024 13:28 Պնդաճակատությունը սահման չունի, ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզնից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ 20/12/2024 13:23 Մարդիկ նստում, գին են հնարում. Իզաբելլա Աբգարյանը՝ Երևանում վճարների և դատարանի որոշման մասին 20/12/2024 13:17 Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վաչե Տերտերյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից 20/12/2024 12:43 «Հրաժարվում եմ ինձ հատկացված ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց». Ախուրյանի ղեկավարն ընդառաջ է գնացել վարչապետի կոչին 20/12/2024 12:27 Լրատվամիջոցների վերաբերյալ Տիգրան Ավինյանի խոսքերը բնութագրում են իրեն ու իր վարքը. դիմելու ենք միջազգային հանրությանը. Սաթիկ Սեյրանյան 20/12/2024 12:13 Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր և պարտադիր հայտարարագրման հետևանքների մասին. Նոր Պրոյեկտ Տնտեսական Ալիք նախաձեռնություն 20/12/2024 12:09 Մահացել է Հովիկ Աղազարյանի կինը 20/12/2024 11:59 Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալներ է վերանշանակել 20/12/2024 11:55 Իշխանությունը շատ խորն է պարտվել, և այդ պարտությունը ծավալվում է ամեն օր․ Հրանտ Մարգարյան 20/12/2024 11:43 Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով 20/12/2024 11:34 ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր 20/12/2024 11:29 Ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում. «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 14 տարեկան աղջիկ է մահացել 20/12/2024 11:25 Երկիրը մեկն է, նրա անվտանգության ապահովումը համակարգի յուրաքանչյուր անդամի գերխնդիր՝ զերծ նեղքաղաքական, նեղխմբակային շահարկումներից. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 20/12/2024 11:13 Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման եղանակներ. Միրզոյան 20/12/2024 11:07 «Այս իշխանությունը մեր ժողովրդից շատ բան է գողացել, հիմա էլ ցանկանում է գողանալ մեր օրը». Արթուր Վանեցյանը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողի օրը 20/12/2024 10:59 Նիկոլ Փաշինյանը Մհեր Գրիգորյանին գործուղել է Մոսկվա 20/12/2024 10:57 Իսակովի պողոտայում բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan»-ը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն 20/12/2024 10:55 Երևանում մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, միջամտած ոստիկանի վրա են հարձակվել 20/12/2024 10:43 Սյունիքի Ճակատեն գյուղի երեխաները ֆուտբոլի դաշտ ունեն, ինչպես խոստացել էի. Նիկոլ Փաշինյան 20/12/2024 10:41 Բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա հետախուզվողը ինքնակամ ներկայացել է բաժին 20/12/2024 10:39 Քաղաքացին զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով շուրջ 4 մլն 807 հազար դրամ է հափշտակել ծնողից

Տվյալ բաժնի վերջին նյութերը