31/07/2024 09:48
«Ժողովուրդ». Ինչու է Փարամազյանը սկսել իր պաշտոնական կենսագրությունը սրբագրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաջարանի քաղաքապետի «ծաղկային դիվանագիտությունը» տապալվել է։
Թեև 2022 թվականին Փարամազյանը Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղիկներ նվիրեց, փոխարենը, ըստ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների, օրերս Աննա Վարդապետյանից ստացել է ծանուցագրեր` իր ենթադրյալ ապօրինի ծագման միլիարդները հետ վերադարձնելու թեմայով։
Ուշագրավն այն է, որ Փարամազյանն իր պաշտոնական կենսագրությունը սկսել է սրբագրել` գրելով, որ ՌԴ Օմսկ քաղաքում ընդունվել է բուհ, բայց չի սովորել այնտեղ` ՀՀ-ում աշխատանքի անցնելու պատճառով։ Փարամազյանը հաշվի չի առել, որ «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ է իր կենսագրության սկզբնական` ենթադրյալ կեղծ տարբերակը, ըստ որի` նա ավարտել է սույն բուհը և ստացել իրավաբան-իրավագետի որակավորում»։