31/07/2024 15:05
Երբեք չմտածեք, որ «Փյունիկ»-ը կարող է լինել առանց ատամ ու առանց բնավորության. մենք օրինակ ենք այս երկրում. Եղիշե Մելիքյան (Տեսանյութ)
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգային» և առավելության հասավ 3:1 հաշվով՝ դուրս գալով հաջորդ փուլ։
«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է` կընդունի քննադատություններ ու մեղադրանքներ, երբ իրենք արժանի են դրան, բայց մի բան չի կարող ընդունել:
«Չմտածեք, որ «Փյունիկ»-ը կարող է լինել առանց ատամ ու առանց բնավորության, մենք կարող ենք ինչ-որ տեղ թերանալ, կարող է ես սխալվեմ, բայց մենք օրինակ ենք այս երկրում»,- նշել է Մելիքյանը: