31/07/2024 10:43
Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է, իր տարածվածությամբ 2-րդ տեղում է
Մարդկանց շուրջ 85%-ը կյանքի ընթացքում վարակվում է մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) որևէ տեսակով։
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում 15-44 տարեկան կանանց շրջանում արգանդի պարանոցի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ՄՊՎ-ն է, իր տարածվածությամբ երկրորդ տեղում է կրծքագեղձի քաղցկեղից հետո։
«Առողջ լինելը քո ընտրությունն է, պատվաստվի՛ր այսօր»,- ասվում է հաղորդագրությունում: