31/07/2024 17:17
Բժիշկները կայունացրել են ոստիկանական «Գազելի» կողմից վրաերթի ենթարկված դեռահասի վիճակը
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազել»-ի կողմից վրաերթի ենթարկված դերահասը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնել են ԲԿ-ից՝ տղայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանում, այսօր։
Առավոտյան ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության մեքենան Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՜ Շենգավիթի դատարանի հարևանությամբ՝ վրաերթի է ենթարկել տղային։