31/07/2024 20:03
Ընտանիքի երեք անդամների վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը․ Ամուսինները տեղում մահացել էին, որդին հիվանդանոցում է
Քննչական կոմիտեից տեղեկացնում են․
Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։
Նախաքննությունը շարունակվում է։
Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է»։