31/07/2024 21:28
Պենտագոնի ղեկավարը «խոստացել է»՝ Վաշինգտոնը թույլ չի տա, որ հակամարտությունն ընդլայնվի և ընդգրկի ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանը
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հրաժարվել է մեկնաբանել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության փաստը, սակայն նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի, որ հակամարտությունը չհասնի լայնածավալ մասշտաբների և չընդգրկի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, հայտնում է The Washington Post-ը։
«Չեմ կարծում, որ ամբողջ Մերձավոր Արևելքում պատերազմ կլինի կամ որ դա անխուսափելի է։ Իմ կարծիքով՝ դիվանագիտության համար միշտ տեղ ու հնարավորություն կա։ Իսրայելի հետ հյուսիսային սահմանին տեղի ունեցողը վաղուց է մեզ մտահոգում։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հակամարտությունը չսրվի և չընդգրկի ամբողջ տարածաշրջանը»,- ասել է Օսթինը։