01/08/2024 15:20
Խաղադրույք է արվում. մենք Ռուսաստանի միֆից անցնում ենք Արևմուտքի միֆին. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ)
Ընտրել Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը. Հայաստանին չի կարելի ընտրություն կատարել, ընտրությունը մեծ հաշվով պետք է լինի հենց ընտրության բացակայությունը, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Հայաստանը ոչ մեծ պետություն է, որ ունի կոնֆլիկտ, ունի անվտանգային լուրջ խնդիրներ, հույս փայփայել, որ ֆրանսիացի ժանդարմները կամ ամերիկացի ռենջերները կգան ազատագրելու Ստեփանակերտը՝ լուրջ չէ։
«Այդ պարզունակ մոտեցումները՝ պրոռուսական, պրոարևմտյան, անլուրջ են, իրենց հարգող մասնագետները այդպիսի պարզունակ ընկալում չեն կարող ունենալ, քաղաքագետը չի կարող լինել պրոարևմտյան կամ պրոռուսական», - ասել է Իսկանդարյանը։
Հավատացնում է՝ քաղաքակրթական ընտրություն անելը սխալ է․ «Ադրբեջանի օրինակը դիտարկենք՝ քաղաքակրթական ընտրություն կատարու՞մ են՝ ոչ, աշխատու՞մ են Ռուսաստանի հետ՝ այո, աշխատու՞մ են Արևմուտքի հետ՝ այո, Իրանի հե՞տ՝ այո։ Հայաստանի համար անհրաժեշտություն է բալանսավորված արտաքին քաղաքականությունը, կողմերից մեկի վրա խաղադրույք անելը հետևանք է քաղաքական փորձառության բացակայության, և այն, որ խաղադրույք է արվում, նշանակում է՝ մենք մի միֆից ուղղակի անցնում ենք մեկ այլ միֆի»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։