01/08/2024 15:45
«ՀՀ-ն գնահատում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները». ԱԳՆ-ն շնորհավորել է Շվեյցարիայի Ազգային տոնը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Շվեյցարիայի կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։
«Հայաստանը գնահատում է Շվեյցարիայի հետ հարաբերությունները, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, ինչպես նաև ակնկալում է ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», - նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: