01/08/2024 12:41
Թող այդպես հարցականների մեջ մնան. Ավանեսյանը՝ իր հրաժարականի մասին (Տեսանյութ)
Ես հոգնել եմ նույն բամբասանքի ամենշաբաթյա տիրաժավորումից, որը 2021թ.-ից չի դադարում, ավելացնելու բան չունեմ. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան իր պաշտոնանկության մասին հրապարակումներին։
Նա նշեց, որ անընդհատ տիրաժավորումն իր համար արդեն զավեշտալի է և լրագրողներնը, ըստ նրա, ավելի լավ կիմանան, թե ով է դրա հետևում կանգնած։
Հարցին, թե նախարարի հակառակորդներին շատ է հետաքրքրում՝ ե՞րբ է հրաժարական տալու, կամ հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ»՝ Ավանեսյանը պատասխանեց. «Թող այդպես հարցականների մեջ մնան»։