01/08/2024 21:23
Բայդենը հայտարարել է, որ Պուտինի հետ խոսելու կարիք չի տեսնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։
«Ես Պուտինի հետ խոսելու կարիք չունեմ»,- ասել է Բայդենը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։
Նշենք, որ Պուտինն ու Բայդենը վերջին անգամ հեռախոսով խոսել են 2022 թվականի փետրվարի 12-ին, դրանից առաջ էլ՝ 2021 թվականի վերջին։ Որպես պետությունների ղեկավարներ՝ նրանց միակ երկկողմ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում՝ 2021 թվականի հունիսին։