01/08/2024 22:35
Փաստաբաններին թույլ չեն տալիս այցելել պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանին
Փաստաբաններին թույլ չեն տալիս այցելել պարեկների կողմից բռնության ենթարկված արցախցի Արամ Երիցյանին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով․
«Ոստիկանական բռնության ենթարկված Արամ Երիցյանին տեղափոխել են Արաբկիրի քննչական։ Շուրջ 1 ժամ 20 րոպե է՝ փաստաբաններին չի թույլատրվում այցելել իրենց պաշտպանյալին։
Ժամանակին, երբ ունեինք ՄԻՊ, նման բացահայտ խախտումներ չէին անում։ Առնվազն՝ հանրային հնչեղություն ունեցող գործերով՝ չէին անում»։
Հիշեցնենք՝ այսօր արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արամ Երիցյանի նկատմամբ 10 պարեկներ բռնություն են գործադրել։