01/08/2024 13:03
Քաղաքական խոստումը տվել ենք՝ առողջության համապարփակ ապահովագրական համակարգը 2027թ.-ին ամբողջապես կներդրվի. Նախարար
Ես պնդում եմ՝ ապահովագրական համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու. լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը՝ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ապահովագրական համակարգը ներդրվել է փուլային կերպով՝ 3 տարիների ընթացքում և այս փուլային համակարգը նպաստելու է, որ աստիճանաբար պատրաստ լինի դիմելության բարձրացմանը և աճին»,-ասաց նա։
Նրա խոսքով, իրենք լուրջ են վերաբերվում բարեփոխումներին, այդ «քաղաքական խոստումը» տվել են և իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ.
«Աշխատանքները որոշակի առումով երկարում են, որովհետև ռեֆորմը լայնածավալ է, մեծ է, և մենք կարծում ենք, որ, այո, հնարավորինս մանրակրկիտ աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան թե ժամկետները»։
Նախարարը նաև վստահեցրեց, որ ապահովագրական համակարգը «2027թ.-ին ամբողջապես կներդրվի»։