01/08/2024 12:06
Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու 3-րդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց. Ռուստամ Բադասյան (Տեսանյութ)
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը պատրաստ է սպասարկելու 3-րդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նա նշեց, թե տեղյակ չէ` երբվանից անցակետը պաշտոնապես կգործի:
«Քաղաքական որոշում պետք է լինի»,- ասաց Բադասյանը:
Հիշեցնենք` վերջերս Մարգարայի անցակետ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ծանոթացել կատարվող աշխատանքներին, իսկ օրեր առաջ այնտեղ շրջայց էին կատարել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները: