01/08/2024 20:48
Վարդենիսի գյուղերից մեկում 35-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից մեկում: Ժամը 13:15-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրավապահները իր սեփական տան տանիքում հայտնաբերել են 35-ամյա Թ․ Ղ.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 35-ամյա տղամարդն իր տան տանիք բարձրացող փայտյա աստիճանի նախավերջին սանդուղքից հոսանքի մալուխով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: