01/08/2024 12:29
Առողջապահական համակարգն արագ և նկատելիորեն զարգանում է. Առողջապահության նախարար
ՀՀ-ում Առողջապահական համակարգը դինամիկ, արագ և նկատելիորեն զարգանում է, և բժշկության ու առողջապահական համակարգի զարգացման մեջ շատ կարևոր են նաև հիգիենիկ պայմանները. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ընդունված սանիտարական նորմին։ Ըստ այդ նորմի, բուժաշխատողներին արգելվում է երկար եղունգ ունենալ, զարդ կրել։
Նախարարը նշեց, որ ստվերի դեմ պայքարն էլ կարևոր է, բայց պակաս կարևոր չէ հիգիենայի դեմ պայքարը։