01/08/2024 11:23
ՀՀ կառավարությունը 40 միլիոն դոլար վարկ կվերցնի
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում 40 միլիոն դոլարի վարկ կտրամադրի Հայաստանին, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանները։
Ենթակայանների վերակառուցման իրականացման նպատակներն են՝ էներգետիկ ենթակառուցվածքների վերազինում, արդիականացում և առաջատար տեխնոլոգիաներով հագեցման աշխատանքների իրականացում, ինչպես նաև սարքավորումների խափանման պատճառով վթարային անջատումների քանակի և վթարների վերացման տևողության նվազեցում՝ բարձրացնելով էներգահամակարգի հուսալիությունը և կայունությունը։
Ենթակայանների վերազինումը և արդիականացումը կնպաստեն էլեկտրաէներգետիկական համակարգի վթարայնության նվազեցմանը, էլեկտրաէներգիայի մատակարարաման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև կկրճատվեն ենթակայանների շահագործման և պահպանման ծախսերը։