01/08/2024 22:27
«Արարատ-Արմենիա»-ն պատասխան խաղում հաղթեց «Զիմբրու»-ին
Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն «Ավանի ֆուտբոլի ակադեմիայում» ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։
Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում էր 1։0 հաշվով։ Այս խաղում առաջին գոլի հեղինակը Տենտոն Յենեն է, ով աչքի է ընկել հանդիպման 28-րդ րոպեին։
Երկրորդ խաղակեսում Օայունվան հավասարեցրեց հանդիպման հաշիվը, սակայն քիչ անց Արթուր Սերոբյանը նորից մեկ գոլի առավելություն պարգևեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Դիմակայության վերջակետը խաղավարտին մոտ դրեց Դուարտեն՝ 3։1։
Թիմերի միջև կայացած առաջին խաղում «Արարատ-Արմենիան» առավելության էր հասել 3։0 հաշվով։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ընդհանուր դիմակայությունում հաղթեց «Զիմբրուին» 6։1 հաշվով և դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որտեղ նրա մրցակիցը կլինի հունգարական «Պուշկաշ ակադեմիա»-ն։
Աղբյուր՝ armsport.am