02/08/2024 21:20
Ստամբուլում հարձակման է ենթարկվել հայ համայնքի անդամ Կարո Գաբրիելյանը
Ստամբուլի հարակից հայկական Քընալը կղզում հարձակման է ենթարկվել Ստամբուլի հայ համայնքի անդամ Կարո Գաբրիելյանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Կարո Գաբրիելյանը հարձակման է ենթարկվել կղզու խանութներից մեկի աշխատողների կողմից, ովքեր հարվածներ են հասցրել նրան ազգությամբ պայմանավորված՝ հայհոյանքներ հնչեցրել։
Կարո Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն, հայտնել մարմնական վնասվածքների մասին։