02/08/2024 11:09
Փոխանակումից հետո վերադարձած ռուսներին Պուտինը պետական պարգևներ է խոստացել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է փոխանակման արդյունքում ազատ արձակված ռուսներին:
Արևմտյան երկրներում բանտարկված ռուսները օդանավակայան են ժամանել «Ռոսիա» հատուկ ջոկատի ինքնաթիռով:
Պուտինը շնորհավորել է ազատագրված ռուսներին հայրենիք վերադառնալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել երդմանը հավատարիմ մնալու համար։
«Հիմա ես ուզում եմ դիմել ձեզնից նրանց, ովքեր անմիջական առնչություն ունեն զինվորական ծառայության հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երդման, ձեր պարտքի և հայրենիքի հանդեպ ձեր հավատարմության համար»,- ասել է նա:
Փոխանակումից հետո վերադարձածները, որոնք առնչություն ունեն զինվորական ծառայության հետ, կպարգևատրվեն պետական պարգևներով։
«Բոլորդ առաջադրվելու եք պետական մրցանակների»,- հավելել է Պուտինը։