02/08/2024 21:40
Պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանի եղբայրը նոր մանրամասներ է ներկայացրել դեպքից ու հակադարձել պաշտոնական թեզերին (Տեսանյութ)
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է եղբոր՝ Արամ Երիցյանի հետ երեկ տեղի ունեցածին։
Հիշեցնենք՝ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։
Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Այսօր էլ ՔԿ-ն հաղորդագրություն է տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։
Ռոման Երիցյանը սոցցանցում ուղիղ եթերի միջոցով ստիպված կրկին մանրամասն ներկայացրել է եղբոր հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքներն ու ընդգծել այն փաստը, որ ՔԿ-ն իր պաշտոնական հաղորդագրությունում լիարժեք չի ներկայացրել պարեկների գործողություններն ու դրանց հետևանքները, ինչպես նաև իրավական ճիշտ գնահատական չի տրվել տեղի ունեցածին։