02/08/2024 13:43
Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի տնօրենը «Վանաձոր» ՔԿՀ ազատազրկված անձանց առցանց ներկայացրել է թանգարանի հնագիտական նմուշները
Ազատազրկված անձանց վերասոցիալականացման ու դրական վարքագծի խթանման ծրագրի համաձայն՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից, «Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Ավդալյանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է հերթական մշակութային միջոցառումը՝ թանգարանի հնագիտական նմուշների առցանց ցուցահանդես:
Շուրջ 20 դատապարտյալների ներկայացվել են 1938 թվականից գոյություն ունեցող թանգարանի կերամիկական, փայտագործության, գորգերի և այլ ցուցանմուշների ծագման պատմություններն ու նշանակությունը: Ազատազրկված անձանց շրջանում մեծ ուշադրության են արժանացել հատկապես գորգագործությունը և հայկական տարազներն իրենց բազմաբնույթ ոճավորմամբ: