02/08/2024 19:04
Լուկաշենկոն հայտարարել է, որ առողջական խնդիրներ չունի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերքել է տարածվող լուրերը, թե առողջական խնդիրներ ունի։
«Արդեն 25 տարի է՝ ինձ «հուղարկավորում են»։ Ես չեմ պատրաստվում մեռնել։ Աստծուն էլ խնդրում եմ, որ հետագայում էլ առողջությունս այնպիսին լինի, ինչպիսին հիմա է»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել «БелТА»-ն։
Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ իր առողջության վատթարացման մասին լուրերը տարածում են 2020 թվականի ընտրություններից հետո երկիրը լքած ընդդիմադիր գործիչները։