02/08/2024 12:43
Ներառական ճամբար՝ 150 երեխայի ու ծնողի համար
Երևանի քաղաքապետարանը «Լիարժեք կյանք» ՀԿ-ի հետ համատեղ չորրորդ տարին անընդմեջ կազմակերպում է ներառական ճամբար՝ հաշմանդամություն և սոցիալական աջակցության կարիք ունեցող 150 երեխայի ու ծնողի համար:
Երեք հերթափոխով 7-օրյա հանգստի ընթացքում երեխաները մասնակցում են մարզաառողջարարական տարբեր ծրագրերի ու արտ-թերապիայի: Հայաստանում առայժմ միակ այս նեռական ճամբարը Ստեփանավանում է:
Երեխաներին այցելել ու պայմաններին ծանոթացել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը՝ երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Վերջին 4 տարվա ընթացքում ծրագրից օգտվել է 600 հոգի: Ներառական ճամբարը երեխաների ամենասպասված ծրագրերից է, որը փոխում ու ավելի լիարժեք է դարձնում նրանց կյանքը:
Մանրամասները՝ տեսանյութում