02/08/2024 09:38
«Ժողովուրդ». Պաշտոնեական պարտականությունների դադարեցման վերաբերյալ հայտարարագրերի թիվը վերջին երեք տարիներին շաճել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից հաշվետու ժամանակահատվածում 721 ծանուցումների հիման վրա ստացել և հայտարարագրման համակարգ է մուտքագրել 1963 հայտարարատու պաշտոնատար անձանց՝ պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տվյալներ, որոնք վերաբերում են 2843 փոփոխությունների։
Վերը նշված փոփոխություններից 1423-ը եղել են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 1420-ը՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին։ Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված, գործող պաշտոնատար անձանց թիվը կազմել է 6158։
Ըստ Հանձնաժողովի հաշվետվության` հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ ծանուցումների տվյալներում մշտապես առկա են եղել մի շարք խնդիրներ, մասնավորապես, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանք չէին ներկայացվում «Հանրային ծառայության մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված ժամկետում, ներկայացված ծանուցմանը կցված չէր լինում համապատասխան ակտի պատճենը, Հանձնաժողովի սահմանած ձևաթուղթը լրացված էր լինում անհամապատասխանություններով։
Հարկ է նշել, որ պաշտոնեական պարտականությունների դադարեցման վերաբերյալ հայտարարագրերի թիվը վերջին երեք տարիներին տարեցտարի աճել է»։