02/08/2024 10:15
Շարունակում ենք խորապես ներգրավված լինել Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցում․ Պետքարտուղարություն
ԱՄՆ պետքարտուղարությունն ու պետքարտուղար Բլինկենը շարունակում են խորապես ներգրավված լինել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցում, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատելը:
Նա, սակայն, ասել է, որ գործընթացի հետ կապված նորություն չունի։
«Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում ավելի լայն իրավիճակին, ապա ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է խորապես ներգրավված լինել: Երբ խոսքը վերաբերում է կալանավորներին, մենք հստակ և հետևողական պնդում ենք, որ ցանկացած երկիր պետք է բոլոր կալանավորների նկատմամբ արժանապատիվ վերաբերմունք ցուցաբերի՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և պետք է հարգի նրանց իրավունքները», - հավելել է Պատելը։