02/08/2024 20:03
Ֆիլիպիններն ու Ճապոնիան առաջին անգամ համատեղ զորավարժություն են անցկացրել Հարավչինական ծովում
Ֆիլիպիններն ու Ճապոնիան առաջին անգամ համատեղ վարժանքներ են անցկացրել Հարավչինական ծովում՝ դրանց նպատակ հռչակելով տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը։
Զորավարժությունների անցկացման մասին հայտնել է Ֆիլիպինների պաշտպանության նախարարությունը՝ մանրամասնելով, որ դրանց ներգրավվել են Ֆիլիպինների զինված ուժերը՝ ի դեմս նավատորմի և Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը։ «Նրանք առաջին համատեղ գործողությունն են իրականացրել Արևմտյան Ֆիլիպինյան ծովում (Հարավչինական ծով)»։
Նշենք, որ Ֆիլիպինները և Ճապոնիան հուլիսի 8-ին ստորագրել են պաշտպանական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում երկու երկրների զինվորականները կփոխգործակցեն և փորձի փոխանակում կկատարեն միմյանց տարածքներում։