02/08/2024 14:21
Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված:
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և վրաերթի 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 18-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։