03/08/2024 19:15
Ի՞նչ է Կետո դիետան, ինչպե՞ս արագ նիհարել և ցանկալի արդյունք գրանցել
Ամռանը շատերը փորձում են հետևել սննդակարգին, տարբեր դիետաներ պահել, որպեսզի ստանան իրենց ցանկալի կազմվածքը:
Վերջերս Հայաստանում մեծ տարածում է գտել Կետո դիետան: Այն հայտնի է եղել դեռ Հին Հունաստանում, սակայն այսօր էլ շարունակում է պահպանել իր գրավչությունը:
Այս դիետան հատկապես հայտնի դարձավ, երբ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը սկսեցին պատմել վերջինիս հրաշագործ հատկությունների մասին։ Ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանը խորհուրդ տվեց այդ դիետան, երբ նիհարեց 27 կիլոգրամով։
Սննդաբան Գայանե Շահխաթունին Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դիետայի հիմնական իմաստը ածխաջրերի լիովին բացառումն է և որպես էներգիա ստանալու աղբյուր միայն ճարպերն ու սպիտակուցներն է օգտագործվում.
«Օրգանիզմն օգտագործում է էներգիայի երկու աղբյուր՝ գլյուկոզա և ճարպաթթուներ: Ճարպը կարող է կուտակվել մարմնում և հանգեցնել քաշի ավելացման: Ճարպի արդյունավետ փոխակերպումը գլյուկոզայի սպառման փոխարեն էներգիայի՝ քաշի կորստի բանալին է: Այս գաղափարը հիմք է հանդիսացել ketogenic դիետայի համար, որը ժողովրդականություն է ձեռք բերել վերջին մի քանի տարիներին»:
Սննդաբանը մատնանշում է, որ հնարավոր է այս դիետան շատ արդյունավետ է, սակայն հակացուցումներ էլ ունի։ Քանի որ օրգանիզմից առավելագույնս հեռացվում են ածխաջրերը, օրգանիզմը դիֆիցիտների մեծ քաղց է զգում և հակառակ դեպքում, երբ պատահմամբ քիչ քանակությամբ ածխաջուր է օրգանիզմը ստանում, օրգանիզմը անմիջապես դա պահեստավորում է որպես ճարպ և հեշտ յուրացում տեղի չի ունենում:
«Քանի որ այս դիետայում յուղերի, ճարպերի օգտագործումը թույլատրելի է՝ այսինքն միսը կարող է լինել յուղոտ, ձուն ճարպոտ ձվածեղի տեսքով, դա կարող է հետագայում խնդիրներ առաջացնել: Երբ մարդը որոշում է անցնել կետոյի, պետք է դա անի սննդաբանի հետ, պետք է լուրջ ուսումնասիրվի արյան մեջ խոլեստերինի քանակը: Քանի որ, եթե դուք հակում ունեք բարձր խոլեստրինի, գեներում կան սրտամկանային հիվանդություններ ունեցողներ, ցանկալի է, որ դուք այս դիետան չընտրեք: Այդ դիետան կարող է ազդել նաև լեղապարկում քարեր ունեցող մարդկանց առողջության վրա: Այս դեպքում պետք է ամեն ինչ արվի բժշկի հսկողության ներքո, հետազոտվելուց հետո, երբ կհաստատվի, որ մարդու օրգանիզմը պատրաստ է այս կարգի սննդային սահմանափակման», - ավելացրեց նա:
Գայանե Շահխաթունին հաստատեց, որ կետո դիետայի դեպքում արդյունքը միանշանակ նկատելի է լինում, քանի որ տվյալ դեպքում բացառվում է գլյուկոզան և ածխաջրերը, իսկ մենք գիտենք, որ ճարպերն առաջանում են հիմնականում գլյուկոզայից:
Նա նաև տեղեկացրեց, որ ի սկզբանե այս դիետան նախատեսված չէ եղել քաշ կորցնելու համար. «Այն ժամանակին օգտագործվել է էպիլեպսիայով հիվանդ երեխաներին սնելու համար: Սակայն միայն նյարդաբանը կարող է ասել, թե ինչու են այդպես արել: Իսկ այնուհետև աստիճանաբար օգտագործվել է որպես քաշ կորցնելու միջոց: Այն օրգանիզմում ավելացնում է կոլագենի քանակը: Գուցե այն նաև նպասի մաշկի ձգվածությանը և նիհարելու ժամանակ մաշկի չկանխվելուն: Սակայն դա էլ 100 տոկոսով չէ»:
Սննդաբանը կետո դիետա պահողներին խորհուրդ է տալիս ավելի շատ բանջարեղեն օգտագործել, քան ճարպոտ մսամթերք. «Միրգը բացառվում է, քանի որ ածխաջուր է պարունակում, այս դեպքում վիտամինների համար ավելի լավ կլինի շատ քանակությամբ բանջարեղեն օգտագործել»։
Հակացուցված հիվանդություններ.
1) զարկերակային բարձր ճնշում
2) սրտանոթային հիվանդություններ
3) լյարդ- լեղապարկ աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաներ
4) օնկոլոգիա
Ամեն դեպքում սննդաբանը հակված է կլասիկ տարբերակին՝ նիհարել բալանսավորված սննդով:
Երբեմն կետո ակցենտներ տալը խնդիր չի, բայց երկարատև օգտագործումը հղի է վնասներով:
Ի՞նչ կլինի, եթե չափից շատ ածխաջրեր ընդունեք
Եթե օրական 30-40 գրամից ավել ածխաջրեր ընդունեք, ձեր մարմինը դուրս կգա կետոզից։Արդյունքում, դուք կդադարեք այրել ճարպը և այն վերածել էներգիայի։ Բայց կա ավելի մեծ խնդիր՝ դուք ստիպված կլինեք անցնել կետոզին վերադառնալու ամբողջ գործընթացով, որը կարող է տևել մինչև մեկ շաբաթ կամ ավելի:
Կետոզից դուրս գալուց անմիջապես հետո չափից շատ ածխաջրեր ստանալը կհանգեցնի վքնածության, փորկապության, այրոցի ցգացումի և մարսողական համակարգի այլ խնդիրներ։
Բացի այդ, ածխաջրերի ընդունումից հետո հնարավոր է, որ կրկին ածխաջրերի խիստ պակաս զգաք և որոշեք հրաժարվել դիետայից, քանի որ քաղցի զգացում առաջացնող հորմոնները նորից կսկսեն մեծ քանակով արտադրվել։
Ի՞նչ կարելի է օգտագործել
Միս. ամեն տեսակի և ամեն տարբերակով
Բանջարեղեն, որը աճում է հողից վերև
Բոլոր կանաչիները
Մրգերից միայն հատապտուղները. օրական 1 բաժակի չափով
Ընդեղեն. 1 բուռ
Ձու
Սունկ
Ավոկադո
Բոլոր կաթնամթերքները բացի կաթից և քաղցրեցված կաթնամթերքից
Պանիր
Զեյթուն
Սերմեր (պարտադիր հաշվարկել ածխաջրերի քանակը)
Յուղ, ձեթեր, կարագ
Ջուր
Հանքային ջուր
Սուրճ
Թեյ
Զրոյի ձգտող ածխաջրերով ալկոհոլ (գինի, վիսկի և օղի)
Չի կարելի
Մնացած ամեն ինչը
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։