03/08/2024 17:24
Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու պահանջով․ Եղբայրը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ)
Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու պահանջով։ Տեղեկությունը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց բռնության ենթարկված արցախցու եղբայրը՝ Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։
Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Երեկ էլ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։