03/08/2024 16:24
Բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ոստիկանության ծառայողների կողմից արցախցիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի մասին․ Իրավապաշտպան (Տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ընդգծում է՝ ոստիկանության ծառայողների կողմից արցախցիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունք կա։
Նա իր ասածն ապացուցող տեսանյութ է հրապարակել։
«Ձե՞ր թե մեր
Վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ոստիկանության ծառայողների կողմից արցախցիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի մասին։ Երբեմն նաև դրանք հաստատվում են տեսանյութերով։
Որոշեցի հրապարակել այս տեսանյութը, որպեսզի հասկանալի լինի այդ վերաբերմունքի խորքում եղած «գաղափարը»։
Այս իրողությունը, նախ, պետք է ճանաչել, երկրորդը՝ պետք է պայքարել դրա դեմ»,- գրել է իրավապաշտպանը՝ հրապարակելով տեսանյութը։