«Հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության խեղաթյուրում՝ հաճո Ադրբեջանի քիմքին»․ Արցախի թեմը դատապարտել է Վատիկանի  պաշտոնաթերթի հոդվածը

03/08/2024 20:41

«Հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության խեղաթյուրում՝ հաճո Ադրբեջանի քիմքին»․ Արցախի թեմը դատապարտել է Վատիկանի պաշտոնաթերթի հոդվածը


Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունը․

«Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում: Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:

Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են: Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։

Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճանփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:

Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերենով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:

Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:21 ՀՀ-ից պատվիրակություն չի կարող մասնակցել Ալիևի շոուին՝ COP29-ին, եթե Բաքվում դեռ գերիներ ունենք. Սաղաթելյան Այսօր, 14:09 Երևանցիներին կոչ եմ անում՝ վաղվանից նստեք ավտոբուս, պահանջեք բանկային քարտը ճանաչող սարքավորում, չկա՝ չվճարեք. Մանուկյան (Տեսանյութ) Այսօր, 14:06 Զարմանալի կլինի, որ ՀՀ ԱԺ-ն չընդունի հայ գերիների վերադարձի վերաբերյալ հայտարարությունը․ տեսնենք ՔՊ-ն իրեն ինչպես կպահի. Մամիջանյան Այսօր, 14:00 ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ՝ պահանջելու ԱԺ-ից հանդես գալ հայ ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով Այսօր, 13:53 Բանակում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանությունները մեր մարտահրավերներն են. Նախարար Այսօր, 13:49 «Փյունիկ» ՖԱ-ն միանում է ֆան շարժումների պահանջին՝ պահանջելով ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականը Այսօր, 13:46 LIVE. Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը Այսօր, 13:40 Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան Այսօր, 13:26 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով Այսօր, 13:05 1724թ.-ի Կարբիի հերոսամարտն ուղերձ էր սերունդներին, որ պետք է պայքարել, և ոչ թե հանձնվել ու Հայրենիքի դարպասները բացել թշնամու առաջ. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ)  Այսօր, 12:58 Զենք պահելու մասին ֆեյք «օպերատիվ տվյալների» հիման վրա լուսաբացին ձերբակալվել է 4 քաղաքացի․ Մելիքյան Այսօր, 12:52 Հարցման արդյունքներով ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ՀՀ անկախության ճշգրիտ օրը չգիտի. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:45 Մեզ համար ևս անակնկալ է եղել Գյումրիում գործընթացը, բայց պատրաստ ենք ընտրությունների. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:41 Նաև դպրոցական դասագրքերի մակարդակով սխալ քաղաքականություն է տարվել. Պապոյանը համաձայն է՝ ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ (Տեսանյութ) Այսօր, 12:35 Միայն քաղաքական կամքով դպրոց չես կարող կառուցել. Փաշինյանն հայտարարեց, թե ինչ է պետք դպրոց կառուցելու համար (Տեսանյութ) Այսօր, 12:30 Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերության պատասխանատու անձինք, քրեական վարույթի շրջանակում, պետբյուջե են վճարել չվճարված 100 մլն. ՀՀ դրամ հարկեր Այսօր, 12:23 Վերջերս ենք իմացել, որ շամպայնը ի սկզբանե ոչ թե խմիչքի անուն է եղել, այլ՝ ռեգիոնի, նույնն էլ՝ կոնյակը. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:10 Պաշտոններից ազատման դիմումներ են ներկայացրել Գյումրիում հայեցողական պաշտոններ զբաղեցնողները Այսօր, 12:06 Ամիսներ, տարիներ չենք ուզում սպասել. «Գոյի» դերասանները լքել են թատրոնը, քանի որ դատախազությունից հայտնել են գործին ընթացք տալու մասին Այսօր, 11:55 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Արարատ Միրզոյան Այսօր, 11:49 Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյանն անդրադարձավ նաև երեխաների բակային խաղերի վերացմանը Այսօր, 11:39 Լուսինե Գևորգյանը նշանակվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահ Այսօր, 11:35 LIVE. Ագրարային համալսարանի դասախոսները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց Այսօր, 11:25 Կառավարությունը 2մլրդ 903մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Այսօր, 11:19 ՀՀ-ում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը Այսօր, 11:16 Արարատ Միրզոյանը չբացառեց Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP-29 գագաթնաժողովին Այսօր, 11:09 Ձորաղբյուր գյուղում ավտոմեքենաներ են այրվել Այսօր, 11:09 Կատարում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Ժողովրդագրության նոր ռազմավարությունը Այսօր, 11:05 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ. Արարատ Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 11:03 Մեզ համար ռազմավարական առաջնահերթություն է մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավումը. Ավանեսյան Այսօր, 10:59 ՀՀ կառավարությունն արհեստական խոչընդոտներով տապալել է արցախցիների բնակապահովման ծրագիրը. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 10:56 Հակոբ Արշակյանը կարևորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում Այսօր, 10:53 Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:50 Արտաքին քաղաքական որոշ հարցերում Ռուսաստանի հետ կան տարակարծություններ. ՀՀ ԱԳ նախարար (Տեսանյութ) Այսօր, 10:45 Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կապում է հայ-ադրբեջանական գործընթացի հետ. այդքան էլ կառուցողական մոտեցում չէ. Միրզոյան (Տեսանյութ) Այսօր, 10:40 Մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերվել են մի շարք խախտումներ Այսօր, 10:31 Ադրբեջանի նախապայմանը, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ, կատարելապես անհիմն է. ԱԳ նախարար Այսօր, 10:30 Իշխանությունը խիստ մրցակցության մեջ է Ադրբեջանի հետ, թե ով է ավելի հավատարիմ Թուրքիային. Աբրահամյան Այսօր, 10:24 Մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ 1-2 ձևակերպումների շուրջ, որից հետո խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման. Արարատ Միրզոյան Այսօր, 10:20 Էդ հարցին էլ կանդրադառնամ. Արարատ Միրզոյանը՝ Բաքվում COP-29-ին մասնակցելու մասին Այսօր, 10:17 ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել ԶՈւ թափանցող արատավոր բարքերի դեմ Այսօր, 10:10 «Ժողովուրդ». Պետությունը գումար է տվել հարկատուների հաշվին, որ մասնավորը բիզնես սկսի Այսօր, 10:08 «Հրապարակ». ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել Այսօր, 10:05 Մայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հարազատ պապիկը պարբերաբար սեքսուալ բնույթի ոտնձգություն է կատարել իր 6-ամյա երեխայի նկատմամբ Այսօր, 10:01 «Ժողովուրդ». Ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար ՔՊ-ն հանրային ծառայությունները կարգավորող ոլորտը բարձիթողի վիճակում է պահում Այսօր, 10:00 «Հրապարակ». ՔՊ պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթներն ինչո՞ւ է քննում ՔՊ վարչությունը Այսօր, 09:58 «Փաստ». Ինչպես իշխանազավթմամբ եկան իշխանության, այդպես էլ շարունակում են տոտալ իշխանազավթման փորձերը Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի որդու մեքենաները քրեական վարույթի շրջանակում ՔԿ-ն արգելքի տակ է վերցրել Այսօր, 09:53 «Հրապարակ». Ագրարայինի դասախոսներն ու ուսանողները բողոքի ակցիա կիրականացնեն Այսօր, 09:51 «Փաստ». «Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում Այսօր, 09:47 «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը ԱԺ-ին կներկայացնի ԱԳՆ-ի՝ 2025-ի բյուջեի նախագիծը Այսօր, 09:44 «Հրապարակ». Քյարամյանը ոչ թե վիրավորել, այլ օրհնել է Այսօր, 09:41 Գիտությունը՝ արվեստի լեզվով. Կապի թանգարանում կայացավ Գիտության շաբաթվա մրցանակաբաշխություն. Լուսանկարներ 30/10/2024 22:32 Վերականգնողական շրջան՝ դեմքի պլաստիկ վիրահատությունից հետո. ինչի՞ց զգուշանալ 30/10/2024 22:13 Վրաստանում խորհրդարանական ընտրությունները թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական էին․ Կոբախիձե 30/10/2024 21:49 COP-29-ը լավ առիթ է, որ Հայաստանից քաղաքական ուղերձներ գնան աշխարհի տարբեր մայրաքաղաքներ․ Արտակ Զաքարյան 30/10/2024 21:31 Իրանը հանել է iPhone-ների ներմուծման արգելքը 30/10/2024 21:14 Ռուս լրագրողներին թույլ չեն տվել մուտք գործել ԱՄՆ, պահել են օդանավակայանում 30/10/2024 20:56 «Այս պայքարը ձեզանով, թե առանց ձեզ, հասնելու է իր վերջնահանգրվանին»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց քաղաքական ուժերին ու գործիչներին 30/10/2024 20:39 Պայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ Սրբազան 30/10/2024 20:22 ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իսպանիային 30/10/2024 20:06 Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա 30/10/2024 19:49 Լեգիոնելոզ․ Տղամարդկանց մոտ հիվանդությունն ավելի հաճախ է հանդիպում 30/10/2024 19:34 Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն 30/10/2024 19:21 «Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան 30/10/2024 19:07 Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 30/10/2024 18:53 Քանի՞ վարորդի են ակտավորել պարեկները՝ երթևեկելիս հեռախոսով խոսելու կամ ծխելու համար 30/10/2024 18:39 ֆեյսբուքում գրառում կատարելու համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ դատարանը կայացրել է արդարացման վերդիկտ 30/10/2024 18:23 Հայաստանի բոլոր մասնակիցները հաղթել են շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների առաջնության առաջին խաղափուլում 30/10/2024 18:08 Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է․ Առուշ Առուշանյան 30/10/2024 17:53 Գուրգեն Արսենյանը շնորհավորել է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնի ղեկավարին 30/10/2024 17:38 Վահե Ղազարյանը Դոհայում ցուցահանդես է այցելել 30/10/2024 17:24 «Հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»․ Փաստաբանը հայտնում է՝ բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ 30/10/2024 17:11 Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան 30/10/2024 17:00 Բագրատ Սրբազանը երկու օրով մեկնելու է արտերկիր 30/10/2024 16:49 2024 թվականին Ավան վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ 30/10/2024 16:44 Ներքին Հանդի մի մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, կա վտանգ, որ նորից կհարվածեն. Ֆրանսիայի դեսպան 30/10/2024 16:36 Յուրի Շևչուկը և ДДТ ռոք-խումբը մեծ համերգ կտան Երևանում 30/10/2024 16:32 Հայտնի է ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստացող անձանց վերապատրաստող կազմակերպությունը 30/10/2024 16:15 Հայաստանը տարածաշրջանում համարվում է ներառականության դրական փորձ ունեցող երկրներից մեկը․ Սվաջյան 30/10/2024 16:11 Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է. Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չի կարող ասել, բայց կոնկրետ միջադեպ հիշեց (Տեսանյութ) 30/10/2024 16:06 Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել 30/10/2024 16:03 Հրդեհ չի եղել, հոսանքի հետ կապված խնդիր է եղել. երեխաների մոտ ամեն ինչ կարգին է. Արտաշատի թիվ 5 մանկապարտեզի տնօրեն 30/10/2024 15:47 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներին 30/10/2024 15:37 Հրդեհ` մանկապարտեզում. տարհանվել է 53 երեխա 30/10/2024 15:34 Սեպ խրողների թիվը գնալով շատանում է, ասել եմ՝ իմ ու Փաշինյանի միջև սեպ մի խրեք, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ) 30/10/2024 15:22 Դարձրել են ամոթ չունեցող մարդկանց հասարակություն. հանրային բարոյականության ճգնաժամ է. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) 30/10/2024 15:19 Արաբկիրի ավագանու նախկին անդամին և աղբահանությամբ զբաղվող ընկերության հաշվապահին մեղադրանքներ են ներկայացվել. ՔԿ 30/10/2024 15:00 Փաշինյանի թիմն ամեն ինչ անում է, որ թուրքական մամուլի ներկայացուցիչներ հրավիրեն Հայաստան, մինչդեռ Բաքվում մեր հայրենակիցների համար ոչինչ չեն ձեռնարկում. Դանիելյան 30/10/2024 14:50 Եթե սիրում ես քո հայրենիքն ու ընտանիքը, ավելի հեշտ է անցնում ծառայությունը. անձնակազմին վերաբերվում եմ ինչպես մայրը՝ տղաներին. դիրքի կին հրամանատարը (Տեսանյութ) 30/10/2024 14:43 Գերիներին ազատ արձակելու պահանջը պետք է դառնա օրակարգային հարց, որ ներառվի բանակցություններում. «Կամք» շարժման անդամները կրկին կառավարության առջև են 30/10/2024 14:34 Սերգեյ Բագրատյանի ավազի ապօրինի հանքը, վերջապես, փակվեց․ «Հետք» 30/10/2024 14:32 Անգամ Կիմ Չեն Ընի մտքով նման ընտրական ռազվրատ չէր անցնի. Զոհրաբյան 30/10/2024 14:22 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով 30/10/2024 14:01 Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ 30/10/2024 13:59 ԱԺ-ի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների գծով կհատկացվի 151,3 մլն դրամ. նորոգման աշխատանքներ էլ են նախատեսվում 30/10/2024 13:40 Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում 30/10/2024 13:22 ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց 30/10/2024 13:14 Երբեք չեմ կարևորել ինձ տրված պարգևները կամ մեդալները. մարդիկ գտել են նպատակահարմար՝ տվել են. Արգիշտի Քյարամյան (Տեսանյութ) 30/10/2024 13:08 ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք