03/08/2024 17:00
Շվեդիան ժամանակավորապես փակում է Լիբանանում իր դեսպանատունը
Լիբանանում Շվեդիայի դեսպանատունը ժամանակավորապես կփակվի, դիվանագիտական ներկայացուցչության ծառայողներին առաջարկվել է Բեյրութից մեկնել Կիպրոս, հայտնել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։
«Պատճառն այն է, որ տարածաշրջանում անվտանգային իրավիճակը չափազանց տագնապալի է, և առկա է էսկալացիայի վտանգ»,- Բիլստրյոմի խոսքերն է մեջբերել TT գործակալությունը։