03/08/2024 18:40
ՄՕԿ-ը քննադատել է Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ ցուցադրված աստվածանարգության տեսարանը քննադատողներին
Փարիզի խաղերի բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլիի հասցեին քննադատություններից բացի, սպառնալիքներ են հնչում՝ աստվածանարգության, քրիստոնյաների կրոնական զգացմունքները վիրավորող տեսարան բեմադրելու համար։ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» կտավի բովանդակության այլախեղմամբ և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բեմադրված ու ներկայացված տեսարանը արդարացիորեն վրդովվեցրել էր շատերին և կոշտ դատապարտվել նաև երկրների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների մակարդակով։
Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունելի է համարում այդ ամենի հեղինակ Թոմաս Ջոլիի հասցեին հնչող սպառնալիքները։
«Անընդունելի ենք համարում այդ սպառնալիքները, Թոմ Ջոլիի և բացման արարողության մասնակիցների նկատմամբ հետապնդումները։ Մենք աջակցում ենք այս «հիանալի» թիմին: Քննադատության, բացասական արձագանքների մեծ ալիք կա, մենք դա դատապարտում ենք»,- ասել է Բախը։