03/08/2024 20:09
«Ձեր բարեփոխումները պետք չեն». Չարենցավանցիները պահանջում են վերաբացել անձնագրային բաժինը
Չարենցավանի անձնագրայինը Հրազդան տեղափոխելը մեծ աժիոտաժ է առաջացրել մարդկանց մեջ, քաղաքացիները դեմ են նմանատիպ բարեփոխումներին, գրում է «Առավոտ»-ը։
Նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, օգոստոսի 5-ին ժամը 15։00-ին սկսելու են նստացույցը․ «Ասում են՝ Նիկոլ Փաշինյանն ու Վահե Ղազարյանն են գալու Չարենցավան։ Եթե անգամ սադրեն, թույլ չտան ցույց անել, ուրիշ տարբերակ ունենք ավելի հետաքրքիր»,- ասել է նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Հակոբյանը։
«Հետ ենք բերելու անձնագրային բաժինը»․ նախաձեռնող խմբի անդամները շարունակում են պահանջել հետ բերել անձնագրային բաժնում աշխատող Չարենցավանի երկու աշխատակիցներին. «Մարդիկ չեն ուզում, չեն հարմարվում, ձեր բարեփոխումները պետք չեն, մեր անձնագրային բաժինը ոնց տարել եք, հետ բերեք, ինչ ձեւակերպում ուզում եք՝ տվեք, միայն թե՝ հետ բերեք Չարենցավան»,- դժգոհում են քաղաքացիները։