03/08/2024 10:59
Որոշվել է ՔՊ Տարածքային խորհրդի նախագահի պաշտոնում ներկայացնել Տրդատ Սարգսյանի թեկնածությունը
Օգոստոսի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձոր Տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ։ Հայտնում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում ընտրվել են՝
Նիկոլայ Բայաթյանը,
Արսեն Խաչատրյանը,
Արթուր Կարապետյանը,
Մուշեղ Ներսիսյանը,
Սամվել Ոսկանյանը,
Տրդատ Սարգսյանը։
Վերահսկող ընտրվեց Վահան Աբրահամյանը։
ՏԿ խորհուրդն անդրանիկ նիստում որոշել է՝ խորհրդի նախագահի պաշտոնում Վարչության հաստատմանը ներկայացնել Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։