03/08/2024 10:05
«Ժողովուրդ». Համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ինչպես են բաշխվելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն 17 օր է, ինչ դադարեցվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, ու դատավորները մտահոգված սպասում են, թե համակարգը լքած դատավորի վարույթում գտնվող շուրջ 200 քրեական գործերը գործող դատավորների մեջ ում, ինչպես են բաշխվելու։ Ասել է թե՝ դատավորը 2 շաբաթից ավելի՝ է հեռացվել է համակարգից, սակայն նրա վարույթով անցնող անձանց ճակատագիրը դեռևս օդից կախված է մնացել։
Նշենք, որ դատավորի լիազորությունները դադարեցվեցին, քանի որ արդարադատության նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով»։