03/08/2024 10:49
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հուլիսի 25-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այդ օրը ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 2-ամյա Մելիք Ա.-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։