03/08/2024 19:47
Հնդկաստանում տեղի ունեցած սողանքների հետևանքով 358 մարդ է զոհվել
Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգում տեղի ունեցած սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 358-ի, հաղորդում է India Today-ը՝ ներկայացնելով նահանգի իշխանությունների տրամադրած տվյալները։
Ավելի վաղ նշվում էր 308 զոհի մասին։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, 5-րդ օրվա դրուոթյամբ անհետ կորած է համարվում 200-ից ավելի մարդ։ Աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 10 000 մարդ, ում կեցությունն ապահովում են 93 ժամանակավոր ճամբարներում։
Հուլիսի 30-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է տեղի ունեցել Կերալայի Վայանադ կորվող լեռնային հատվածում, սողանքների ու քարափաթումների հետևանքով հարյուրավոր տներ են ավիրվել, ինչպես նաև ճանապարհներ ու կամուրջներ։ Փրկարարական գործողությանը մասնակցում են զինվորականները։ Նրանց աշխատանքը բարդանում է չդադարող անձրևների պատճառով, որոնք, ըստ կանխատեսումների, կշարունակվեն մինչև օգոստոսի 6-ը։