04/08/2024 18:22
Պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանն ազատ է արձակվել, նրան կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Օրերս պարեկների կողմից ծեծի ենթարկված Արցախցի Արամ Երիցյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը:
«72 ժամը լրանալու հիմքով Արամն ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո։
Լրացում։
Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։
Լրացում 2։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրականացրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,- հայտնել է նա։
Հիշեցնենք՝ օրերս պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։
Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։
ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։