04/08/2024 15:08
Գեղարքունիքում «Վազ 2115»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Օգոստոսի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Լևոն Գ.-ն իր վարած ռուսական համարանիշներով «Վազ 2115» մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Ռուզան Բ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։