05/08/2024 10:04
Քաղաքացիները լավ գիտեն, թե ինչ հետևանք է ունենում այս իշխանության թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը` կռիվ ու նահանջ. Տիգրան Աբրահամյան
Իշխանության այն դեմքերը, ովքեր ջանասիրաբար համոզում էին հանրությանը, որ «դելիմիտացիայի» միջոցով Ադրբեջանի հետ սահմաններն են ճշգրտում, իսկ իրականում` Բաքվին միակողմանի զիջումներ անում, ամառային հանգիստն են վայելում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի խոսքով` նրանք համարում են, որ միանգամից երկու խնդիր են լուծել` բավարարել Ադրբեջանի հողային ախորժակը և այդ ամենը «պետական սահմանի» գեղեցիկ փաթեթավորմամբ վաճառել սեփական հասարակությանը:
«Իսկ հիմա էլ ոչինչ չեն ասում, թե ինչ են բանակցում, ինչի շուրջ և ինչ է սպասվում մեր հանրությանն առաջիկայում:
Իհարկե, չեն ասի, որովհետև իրենց սկզբունքը 2018-ից նույնն է` ինչ էլ ուզում ենք` այն էլ բանակցում ենք, իսկ թե ինչ հետևանք է ունենում սրանց թուլամորթ կեցվածքն ու անվերջ զիջումների պատրաստակամությունը՝ մեր քաղաքացիները լավ գիտեն՝ կռիվ ու նահանջ»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը: