05/08/2024 15:02
Առնվազն յոթ երկրի փորձ կա, որ ջախջախվելուց հետո վերածնունդ են ունեցել, մենք էլ կարող ենք. Արամ Մանուկյան (Տեսանյութ)
Միջազգային փորձագետներն ուսումնասիրել են՝ առնվազն յոթ երկրի փորձ կա, որոնք ջախջախվելուց հետո հառնել են, վերածնվել են։ Այդ երկրներից են, օրինակ՝ Չիլին, Ճապոնիան, Գերմանիան, Ավստրալիան, Ֆինլանդիան։ Ինձ ամենից շատ ոգևորել են Ճապոնիայի և Ֆինլանդիայի օրինակները, «Օբյեկտիվ» հաղորդմանն ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։
Մանկուկյանն ընդգծել է՝ որոշ ցուցանիշներով՝ Ֆինլանդիան ջարդվել է աշխարհում բոլոր ազգերից շատ։ «Սովետական միության դեմ քառասունը մեկին հարաբերակցությամբ էին կռվում, բայց հաղթեցին. հաղթեցին իրենց տեղանքի, հնարամտության, ինքնության շնորհիվ։ Այդ ժամանակ ֆիններն ամուսանական մատանիները հանձնելու ակցիա սկսեցին, որպեսզի զենք առնեն։ Մենք նույնն արեցինք 1991 թվականին. Թուրքմենիայից գազ էինք ստանում, գազի փող չունեինք։ Տեր-Պետրոսյանի և Համահայկական հիմնադրամի ջանքերով մեկնարկեց «Մեկ գրամ ոսկի» կոչվող ակցիան։ Յուրաքանչյուրս մեկ գրամ ոսկի էինք նվիրաբերում, մտավորականներն առաջին շարքերում էին։ Սա պետության հովանավորչությամբ, նախաձեռնությամբ կոնսոլիդացվելու լավ օրինակ էր. համախմբվեցինք, գազի փողը մուծեցինք»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։